


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հայերին դեռ վտանգ է սպառնում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Վուրդեվինդը։
Այդ համատեքստում նա հաղորդել է, որ Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունների հետ միասին կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային՝ Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում վերջինիս ագրեսիվ գործողությունների պատճառով:
Հիշեցնենք, որ պատգամավորի այս կոչն առաջին անգամ չէ, որ հնչում է։ Հոկտեմբերին հոլանդացի խորհրդարանականն արդեն դիմել էր ԵՄ-ին՝ պահանջելով պատշաճ կերպով արձագանքել Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին և պատժամիջոցներ կիրառել վերջիններիս նկատմամբ ։


