
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, թերևս, քաղաքական գործընթացի ամենակարևոր հարցն է ։ Այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ ռուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում
Նրա խոսքով՝ հինգ, ապա եւս երկու շրջանների վերադարձի հարցն ինքնին ընթացքի մեջ է, եւ Ադրբեջանն արդեն այնտեղ ինչ-որ վարչակազմեր է ստեղծում եւ այնտեղ վերականգնելու է խաղաղ կյանքը:
<Չմոռանանք, որ մենք դեռ պետք է լուծենք փախստականների եւ ներքին տեղահանված անձանց հարցը Լեռնային Ղարաբաղում եւ հարակից բոլոր շրջաններում։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, այդ մասին խոսել է նաև նախագահ Ալիևը ։ Մենք ելնում ենք այն բանից, որ այդ կարգավիճակն այժմ որոշվելու է՝ կախված այն բանից, թե ինչպիսի գործողություններ մենք բոլորս պետք է ձեռնարկենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ-կրոնական համաձայնությունը վերականգնելու համար, ինչպես դա եղել է երկար տարիներ, քանի դեռ այնտեղ պատերազմ չի սկսվել, որն ավարտվեց ցավալի հետեւանքներով>, - ասել Է Լավրովը:
Նա համոզված է, որ կարգավիճակը հնարավոր կլինի որոշել միայն այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե ինչ իրավունքներ են տրվելու բոլոր նրանց, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում եւ իրավունք ունեն այնտեղ վերադառնալ, եւ նրանց, ովքեր շարունակել են գտնվել այդ տարածքում:
Ռուս նախարարի խոսքով ՝ դա վերաբերում է եւ հայերին, եւ ադրբեջանցիներին, եւ պաշտամունքային օբյեկտներին, վստահության ստեղծման անհրաժեշտությանը, միջկրոնական խաղաղության վերականգնմանը եւ սովորական կյանքի հաստատմանը, ինչպես դա եղել է պատերազմից առաջ:
<Դա հեշտ չէ ։ Դրա համար մենք արհեստական ժամկետներ չենք դնում ։ Արդեն տեսնում ենք, որ ադրբեջանցի փախստականները հնարավորություն կունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարավ։ Մենք ՝ մեր խաղաղապահներով, հանգստություն ենք ապահովելու նաև այդ շրջանում։ Դրանում շահագրգռված են և ադրբեջանցի, և մեր հայ գործընկերները ։ Եվ մենք, իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կներգրավենք, որպեսզի մշակութային ժառանգության այդ խորհրդանիշները վերականգնեն, հարգալից վերաբերմունք ապահովվի դրանց նկատմամբ ։ Մենք կներգրավենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, որպեսզի օգնենք մարդկանց վերադառնալ բնական օջախներ, շենացնել այդ օջախները եւ նորմալ կյանք հաստատել: Երբ դա տեղի ունենա, ես ոչ մի կասկած չունեմ, որ կարգավիճակի հարցը կկորցնի իր սրությունը եւ կարող է կարգավորվել շատ արագ եւ սահուն>, - ամփոփել է Լավրովը: