Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ԱԱԾ նախկին տնօրեն, <Հայրենիք> կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին: Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը ։
Վանեցյանը մեղադրվում է ոստիկանության պահանջներին չենթարկվելու, օրենքը շրջանցելով բողոքի ակցիա անցկացնելու, ինչպես նաեւ ռազմական դրության սահմանափակումները խախտելու մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն ձերբակալել էր նաեւ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին եւ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: