


Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այժմ խորհրդարանում է ։ Այդ մասին հաղորդել է Մարուքյանը Facebook-ի իր էջում ։
Պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ հոկտեմբերի 9-ին դիմել է բոլոր պատգամավորներին հավաքվել խորհրդարանում եւ ելք փնտրել ստեղծված իրավիճակից։ "Ես ձեզ հիմա էլ եմ սպասում, եկեք միասին քննարկենք իրավիճակը", - գրել է նա։
Իր հերթին՝ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ական պատգամավորներն այժմ հանրահավաքի են, շուտով կժամանեն խորհրդարան և կսկսեն արտահերթ նիստ կազմակերպելու գործընթացը: "Ես խնդրում եմ ոստիկանության ներկայացուցիչներին չխանգարել մեր աշխատանքին և թույլ տալ ԲՀԿ պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված լրագրողների մուտքն ԱԺ շենք։ Մենք հույս ունենք, որ "Լուսավոր Հայաստան" եւ "Իմ քայլը" խմբակցությունների մեր գործընկերները կներկայանան խորհրդարան։ Քվորում ապահովեք, մենք պետք է արտահերթ նիստ անցկացնենք։ Երկրի այն ղեկավարը, որը ծնկի է բերել Արցախը, չի կարող ղեկավարել Հայաստանը", - հայտարարել է Զոհրաբյանը։ ԲՀԿ-ական պատգամավորներն ու լրագրողները մտել են խորհրդարանի շենք։ Հանրահավաքի մասնակիցները սպասում են նրանց Ազգային ժողովի դիմաց ։



