Արմինֆո.Այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառաայությունը: «Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ այսօր Հայաստանի 17 կուսակցություններ հանրահավաք էին կազմակերպել Ազատության հրապարակում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ոստիկանությունը ցույցն արտոնված չի համարել եւ սկսել է ցրել բողոքի շարժման մասնակիցներին: Ազատության հրապարակ էին եկել հազարավոր քաղաքացիներ։ Վերջին տվյալներով՝ արդեն բերման է ենթարկվել 129 մարդ, այդ թվում ՝ մի շարք կուսակցությունների առաջնորդներ։ Ձերբակալվածների թվում են "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: