Արմինֆո.Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ:
Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. <Բարձր ենք գնահատում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Ձեռք բերված պայմանավորվածությունները համապատասխանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին եւ կարող են հիմք ծառայել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար:
Հատուկ նշում ենք Ռուսաստանի Դաշնության կառուցողական դերը տվյալ համաձայնագրի ձեռքբերման գործում և նրա խաղաղապահ ջանքերը ՝ ուղղված պայմանավորվածությունների գործնական իրականացմանը ։
Հույս ենք հայտնում, որ այս բարդ ժամանակաշրջանում ադրբեջանցի և հայ ժողովուրդները կձգտեն ամուր հիմք ստեղծել երկարատև խաղաղության և համաձայնության հաստատման, տարածաշրջանում անվտանգության ապահովման համար>: