Արմինֆո. Թուրքիան պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև կնքված հրադադարի պայմանները, հակառակ դեպքում Եվրոպական միությունը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել այդ երկրի նկատմամբ ։ Այս մասին նախօրեին հայտարարել Է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը ՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում ։
<Կարեւոր ենք համարում, որ Թուրքիան լհստակ պահպանի համաձայնեցված հրադադարը, քանի որ հակառակ դեպքում նա կարող է բախվել պատժամիջոցների ուժեղացմանը, որոնք կարող են ընդունվել նրա նկատմամբ>, - հայտարարել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը ՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վրա Թուրքիայի ազդեցության մասին պատգամավորի հարցին:
Նախարարը հստակեցրել է, որ դեկտեմբերին ԵՄ երկրները հերթական գագաթնաժողով կանցկացնեն, որի ընթացքում կքննարկվի նաեւ Թուրքիայի ագրեսիվ պահվածքը: <Ավելի վաղ հանրակցության 27 երկրներ արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ պատժամիջոցները, այդ տարբերակներն արդեն սեղանին են>, - ընդգծել է նա: <Ես արդեն մեկ անգամ չէ, որ խոսել եմ Թուրքիայի ռազմատենչ և անթույլատրելի պահվածքի մասին ։ Նախագահ Էրդողանը մեր երկրի դեմ ատելության կոչ է անում և վիրավորում այն արժեքները, որոնց վրա հիմնված է մեր ազգը, - նշել է Լե Դրիանը ։ - Ես ի գիտություն եմ ընդունել, որ վերջերս թուրքական իշխանությունները դատապարտել են ահաբեկչությունները Նիցցայում եւ Վիեննայում, բայց մենք դեռ սպասում ենք պարզաբանումների: Առաջին հերթին դա վերաբերում է Ֆրանսիայի վերաբերյալ հայտարարություններին, որոնք փաստացի կոչեր են պարունակում ընկալել այն՝որպես իսլամաֆոբ երկիր>։