Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու վճռականությամբ:
"Իսկապես, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծվեն նման բարդ, ամուր հանգույցի մեջ կապված հակամարտությունները, անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել, հասնել այդ փոխզիջումներին: Իսկ դրա համար, իր հերթին, անհրաժեշտ է նրանց խիզախությունը, ովքեր որոշումներ են կայացնում", - ասել Է Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի" -ն։
"Այս կապակցությամբ, իհարկե, մենք բոլորս պետք է աջակցենք և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Ալիևին, որպեսզի նրանք վճռական լինեն պայմաններ ստեղծել տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման համար և որոշում կայացնեն ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև հարաբերությունների կառուցման", - ընդգծել Է ՌԴ նախագահը։