


Արմինֆո. Հայաստանում վայրէջք է կատարել Իլ-76 ինքնաթիռը, որով երկիր է ժամանել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը: Այդ մասին ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է <ՌԻԱ նովոստին>.
"Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը ՝ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներով, վայրէջք է կատարել Էրեբունի օդանավակայանում։ Ներկայում նախապատրաստվում են 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներով ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների ընդունմանը",-ասված է հաղորդագրության մեջ:



