


Արմինֆո. Թեհրանը պատրաստ է օգնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը եւ աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:
"Իրանը վերստին ընդգծում է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովմանն աջակցելու, ինչպես նաեւ տարածաշրջանային նախաձեռնություններին մասնակցելու պատրաստակամությունը", - ասված է գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ, որը մեջբերում է "ՌԻԱ Նովոստին":
Նախարարությունը նաեւ ընդգծել է, որ Թեհրանը "պատրաստ է աջակցել ռուս խաղաղապահների տեղակայմանը" շփման գծում, ինչպես դա նշված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությունների 3-րդ եւ 4-րդ դրույթներում:


