Արմինֆո. ՌԴ ԶՈՒ ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել ՀՀ տարածքում: Ռուսական ուժային շրջանակներում ԱրմԻնֆո գործակալության աղբյուրների համաձայն՝ ուղղաթիռի բեկորներն ընկել են Արարատի մարզում, երեք հոգուց բաղկացած անձնակազմը զոհվել է:
Լուրի հրապարակման պահին ԱրմԻնֆո-ին չի հաջողվել պաշտոնական տեղեկատվություն ստանալ ուղղաթիռի կործանման պատճառների մասին: