


Արմինֆո. Շուշիի համար մարտերը շարունակվում են: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն, իր հերթին, նշել է, որ պատերազմական գործողությունները հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: «Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ», - գրել է Արցախի նախագահը:
Ավելի վաղ Հարությունյանի մամուլի քարտուղարը հայտարարել էր, թե «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից», եւ «թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում»: Հայաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ այդ առնչությամմբ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել:


