


Արմինֆո. Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:
Նա նաւ տեսանյութ է զետեղել Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացման մասին:


