


Արմինֆո. Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կոչ է արել Ռուսաստանի հայերին չենթարկվել սադրանքների: Այդ մասին հաղորդում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Սինանյանը հաղորդել է, որ Ադրբեջանը փորձում է հրահրել ազգամիջյան հակամարտություններ եւ բախումներ երրորդ երկրներում: "Ես կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և գիտակցություն։ Մի տրվեք սադրանքների։ Այժմ մեր ողջ ներուժը պետք է ուղղված լինի Հայաստանին եւ Արցախին օգնելուն", - ընդգծել է Սինանյանը ։


