Արմինֆո.<Ադրբեջանը կարող է դիտարկել երկրին սպառնալու դեպքում թուրքական ռազմական աջակցության տարբերակը>:
Ինչպես հաղորդում է <Ազերթաջ> գործակալությունը ՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը, ըստ երեւույթին, մոռացել է, որ թուրքերը մարտական գործողությունների վերսկսման առաջին իսկ օրից ղարաբաղյան հակամարտության գոտում են։
<Ես կարծում եմ, որ ամեն ինչ կզարգանա այսպես, որ Թուրքիայի որևէ ռազմական մասնակցության անհրաժեշտություն չի լինի ։ Սակայն, տարիներ առաջ մենք Թուրքիայի հետ ստորագրեցինք մի փաստաթուղթ, որը նախատեսում է, այդ թվում ՝ ռազմական աջակցություն ագրեսիայի դեպքում ։ Այսպիսով՝ մենք Թուրքիայի հետ ունենք ձևաչափ, իրավաբանական բազա, ինչպես այս կամ այն չափով Հայաստանն ունի Ռուսաստանի հետ ։ Եթե Ադրբեջանը բախվի ագրեսիայի և տեսնի Թուրքիայի ռազմական աջակցության անհրաժեշտությունը, այդ ժամանակ մենք կքննարկենք այդ տարբերակը>, - ասել է Ալիևը ։
վելի վաղ Ալիեւը հայտարարել էր, թե Ադրբեջանն իբր Թուրքիայից ռազմական աջակցություն չի ստանում, նրանք միայն նրանցից ձեռք են բերել այն ժամանակակից ռազմական սարքավորումներ, որոնք <շատ են օգնում ռազմի դաշտում>: Նա պնդում էր, որ եվրոպական քաղաքական գործիչները փորձում են սևացնել Թուրքիային, իսկ Ռուսաստանի կողմից Հայաստանին աջակցություն ցուցաբերելուն իրենք ուշադրություն չեն դարձնում ։ Մինչ այդ Ալիևը նախազգուշացրել էր, որ օտարերկրյա ագրեսիայի դեպքում Ադրբեջանը կօգտագործի թուրքական F-16 կործանիչները ։
Նկատենք, որ հայկական կողմը բազմիցս ներկայացրել է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության փաստական ապացույցներ, այլև՝ թուրքական կողմից գրոհայինների հավաքագրումն ու տեղափոխումը հակամարտության օջախ ։
Հարկ է նաև նշել, որ հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության մասին ահազանգում է ոչ միայն Հայաստանը, այլև՝ մի շարք համաշխարհային տերություններ ։