Արմինֆո. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ղեկավարներին, այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարներին՝ վերջիններիս ուշադրությունը Մոսկվայում և ՌԴ այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպած սադրանքների վրա հրավիրելու նպատակով, տեղեկացնում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջը:
Նամակներում նշվում է, որ <այն ժամանակ, երբ Ռուսաստանի հայերի միությունը և Միասնական շտաբն իրենց հայրենակիցներին կոչ են անում զգացմունքներին չտրվել, գործել ՌԴ օրենքների շրջանակում և չպատասխանել հանդունգն արարքներին, ադրբեջանցիները, ղեկավարվելով, ըստ ամենայնի, անմիջապես Բաքվից, շուկաներում և ռուսական քաղաքների փողոցներում իրենց ծայրահեղ հանդուգն են պահում>:
<Մենք ակնկալում ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները օպերատիվ և կոշտ գործողություններ կկիրառեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ և թույլ չեն տա հակամարտության՝ Ռուսաստանի տարածք տեղափոխումը>,- նշվում է ՌՀՄ հայտարարության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանի մի շարք քաղաքներում, շատ ադրբեջանցիներ, հատկապես շուկայական առևտրով զբաղվողները, սկսել են <շաբաշ> անել քաղաքների փողոցներում՝ այն բանից հետո, երբ երեկ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ֆեյքային հայտարարություն էր արել ադրբեջանա-թուրք-ջիհադիստական զորքերի կողմից Շուշի քաղաքը գրավելու մասին։