


Արմինֆո. Շուշին դիմակայել է, մաքրվել է դիվերսանտների խմբերից, քաղաքի շրջակայքը ողողված է ագրեսորի դիակներով։ Թելեգրամ-ալիքների տարբեր աղբյուրներ այս խոսքերով են հաղորդում Շուշիի շրջանում հակառակորդի հարձակումը հետ մղելու մասին։
"Այս պահին Շուշիում ոչ մի ադրբեջանցի դիվերսանտ չկա։ Քաղաքում և նրա մատույցներում միայն նրանց դիակներն են։ Բոլոր սպանվածների մոտ, առանց բացառության, հայտնաբերվել են ադրբեջանական դրոշներ", - հաղորդում է աղբյուրը։
Արցախի պաշտպանության բանակը հաջողությամբ ոչնչացնում է դիվերսանտներին նաև Բերձորի շրջանում։
Ստեփանակերտից բնակիչների զանգվածային փախուստի մասին ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութը ոչ այլ ինչ է, քան՝ ֆեյք, այն նկարահանվել Է Եմենում։


