Արմինֆո.Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները պատերազմի պայմաններում հեռավար պարապմունքներ են անցկացնում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Կարախանյանը։
Նա նշել է, որ Արցախի պետական համալսարանը հեռավար ռեժիմով աշխատանքը կսկսի նոյեմբերի 10-ից: "Արցախի բուհերը սկսել են իրենց աշխատանքը ։ Արցախի պետական համալսարանն իր աշխատանքները կսկսի նոյեմբերի 10-ից, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ու Մեսրոպ Մաշտոցի համալսարանն արդեն սկսել են առցանց պարապմունքները: Պարապմունքներն անցկացնում է Արցախի մանկավարժական կոլեկտիվը", - հայտնել է Արցախի նախարարը։ Կարախանյանի խոսքով ՝ առաջիկայում կլուծվի մասնագիտական ուսումնարաններում եւ քոլեջներում ուսումնառության կազմակերպման հարցը: