


Արմինֆո.«Սիրելի ՛ հայրենակիցներ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ զետեղելով Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում արված լուսանկար:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, իր հերթին հաղորդում է, որ գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ «Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը», - ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։


