


Արմինֆո.Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Այդ մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին», - ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում:
Նախօրեին ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել էր, որ Շուշիի շրջանում մարտերը չեն դադարում ոչ ցերեկը, ոչ էլ գիշերը: Նրա ասելով՝ հակառակորդը նոր ուժեր ու միջոցներ է ներգրավում Շուշիի գրավման իր ծրագիրն իրականացնելու համար ։ "Մեր զորքերը համառորեն դիմադրում են ճակատներում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Բայց մարտերը ծանր են ու համառ", - հայտարարել էր նա


