Արմինֆո. <Մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին աշխատում է ոչ թե Թուրքիայի զինված ուժերի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ>,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը
Հովհաննիսյանը նշել է, որ կարելի է վստահաբար փաստել, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարում հասկացություն չկա։ <Կա Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարում, Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում>,- հայտարարել է նա։ Նշենք, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ թուրքական հետախուզությունը մասնակցում է Արցախյան պատերազմին։