


Արմինֆո. Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ երեկ Հովհաննիսյանը հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ փորձում են ամեն գնով ճեղքել-անցնել Շուշի: Նրանց գլխավոր նպատակն է այնտեղ բարձրացնել Ադրբեջանի դրոշը, քանի որ նոյեմբերի 9-ին ԱՀ-ում դրոշի օր է։ Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքի մատույցներում կատաղի մարտեր են ընթանում։ Արցախի Պաշտպանության բանակը ոչնչացնում է դիվերսիոն խմբեր, որոնք անհաջող փորձում են ներխուժել քաղաք ։



