


Արմինֆո."Երեք լարված օրերից հետո վերադարձա Արցախից",-Twitter-ի իր էջում գրել Է Բասկերի երկրից Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն: Նրա խոսքով ՝ իրեն հաջողվել է հանդիպել ընկերների հետ, տեսնել քաղաքացիական ենթակառուցվածքի ավերումը, ինչպես նաեւ քաղաքների գնդակոծության տառապանքը: "Ես աջակցում և համերաշխ եմ Արցախի հետ", - նշել է պատգամավորը:
Նախորդ գրառման մեջ պատգամավորը գրել էր. "Այսօր մենք վերապրել ենք Ստեփանակերտի ամենածանր ռմբակոծություններից մեկը՝ կասետային ռումբերի կիրառմամբ։ Մեզ ստիպեցին թաքնվել ապաստարանում։ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվում են խաղաղ բնակիչների վրա։ Սա էթնիկ զտումների ակնհայտ դեպք է: Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվում են Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական օբյեկտների վրա ՝ էթնիկ զտումների նպատակով։ Բնակչության մեծ մասն արդեն տեղափոխվել է։ Մենք պետք է գործենք արագ, որպեսզի խուսափենք նոր ցեղասպանությունից"։



