


Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի խորհրդարանական խմբակցությունների հետ: Այդ մասին Հարությունյանը հաղորդել Է Facebook-ի իր էջում:
«Սիրելի ՛ հայրենակիցներ, քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի», - գրել է Արայիկ Հարությունյանը:


