


Արմինֆո.Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։
<Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան>,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է․ երեք քաղաքացիական անձինք զոհվել են:



