


Արմինֆո.Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:
<Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։ Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները>,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։


