


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հայկո Մաասի միջեւ՝ գերմանական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում:
<Հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների՝ 2020 թվականի հոկտեմբերի 10 - ի մոսկովյան հայտարարության մեջ պարունակվող պայմանավորվածությունների շուտափույթ կատարման անհրաժեշտությունը>, - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:



