Արմինֆո. Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ Ռուսաստանի հետ խորհրդատվությունները շարունակվում են: Այդ մասին այսօր լրագրողներինհաղորդել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինքը չի կարող բացահայտել այդ գործընթացի մանրամասները, այդ խորհրդատվություններն ընթանում են գաղտնի ռեժիմով։
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ այս փուլում հակամարտությունը դիվանագիտական լուծում չունի, Քոչարյանն ասել է. "Հիմա պատերազմ է ընթանում։ Բոլորի համար ակնհայտ է, որ ռազմական գործողությունների ժամանակ չկա և չի կարող լինել դիվանագիտական լուծում։ Հիմա մեր խնդիրն է հաղթել մարտի դաշտում", - ընդգծել է փոխնախարարը։
Ընդ որում, նա նշել է, որ ԱԳՆ-ն իրականացնում է անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությունն այժմ հասանելի է ողջ աշխարհին: "Այո, Ադրբեջանը կատարել և շարունակում է կատարել պատերազմական հանցագործություններ։ Մենք բազմիցս հաղորդել ենք այդ մասին եւ տեղեկացրել մեր միջազգային գործընկերներին", - ընդգծել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ միամտություն է պատերազմի ժամանակ ակնկալիքներ ունենալ, թե ինչ-որ մեկը մեզ կպաշտպանի կամ պատժամիջոցներ կսահմանի։ "Մեր առջև կանգնած է գլխավոր խնդիրը՝ միավորվել և հաղթել։ Հաղթանակը պետք է նշանավորվի ճակատում թշնամու լիակատար պարտությամբ", - ընդգծել է Քոչարյանը