


Արմինֆո. Եվրախորհրդարանի անդամ Ռոբ Ռուսը (Rob Roos) հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ:
Դիմելով հայերին՝ պատգամավորը նշել է. <Դուք ապրում երկրի վրա, որը չափազանց կարեւոր է աշխարհում, եւ դուք կրկին շատ բարդ ժամանակներ եք ապրում։ Անմեղ մարդիկ ենթարկվում են բարբարոսների հարձակումներին։ Ուզում եմ իմանաք, որ ես լիովին համերաշխ եմ ձեզ հետ։ Կոչ եմ անում Եվրամիությանը՝ վճռականորեն դատապարտել ադրբեջանա-թուրքական այդ բռնությունը։ Այս երկու ռեժիմներն սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը։ Ես ամեն ինչ կանեմ իմ ուժերի սահմաններում, որպեսզի Եվրոպական խորհրդարանում աջակցեմ հայ ժողովրդին։ Եվ վստահ եղեք, որ ագրեսորը պատասխան կտա իր գործողությունների համար>։


