Արմինֆո. Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Նշենք, որ ըստ Արցախի ՊԲ-ի ՝ առավոտից հայկական ստորաբաժանումները շարունակել են շրջափակել և չեզոքացնել թշնամական ուժերը Շուշի քաղաքի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ իրավիճակն առաջնագծում մնում է կայուն լարված։