


Արմինֆո.Արցախի պաշտպանության բանակի լրատվական բաժնի ղեկավար Սուրեն Սարումյանը հաղորդել է, որ նոյեմբերի 3-ի դրությամբ շփման գծում մարտերի ինտենսիվությունը նվազել է: "Կարելի է ասել, որ այս պահի դրությամբ մարտերի ինտենսիվությունը նվազել է, բայց դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանը հասկացել է, որ համազորային գործողությունները արդյունք չեն տալիս։
Մեկ այլ պատճառ էլ այն է, որ Շուշիի ուղղությամբ կիրճում կոտրվել է իրենց հատուկ նշանակության ջոկատի վերնախավի ողնաշարը։ Դրա շնորհիվ մարտերի ինտենսիվությունը չի կարող պահպանվել նույն մակարդակի վրա: Այն նվազել է", - հայտարարել է Սարումյանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ։


