Արմինֆո.Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը, քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը: