Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2020 12:13

Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ

Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի վերաբերյալ պարբերականի կայքում հրապարակվել է հոդված: Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

 

«Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», - երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Երևանից, տեսակապի միջոցով The Jerusalem Post-ի հետ զրույցում Փաշինյանը կոշտ մեղադրանքներ է հնչեցնում Երուսաղեմի հասցեին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կապակցությամբ, որը, ինչպես նա նշում է, նպատակ ունի «հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»:

 

Արդեն 6-րդ շաբաթն է, ինչ լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կողմերի մարդկային կորուստները գնահատվում են 1500-ից 5000:

 

Թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում մարտական գործողությունները, և արտաքին գործերի նախարարությունը փորձում է Իսրայելին հեռու պահել այդ հակամարտությունից, Փաշինյանն ասում է, որ Իսրայելը շատ ակտիվորեն ներգրավված է հակամարտության մեջ, «որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»:

 

Հոկտեմբերի սկզբին՝ Թել Ավիվում դեսպանություն բացելուց ընդամենը 2 շաբաթ անց, Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով` դրանով իր բողոքն արտահայտելով իր թշնամուն զենք վաճառելու դեմ:

 

«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին», - ասում է վարչապետը, - «փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրքավորում է իր համար»:

 

Իսրայելը նաև պետք է մտածի, թե իսկապես ցանկանում է հակամարտության մեջ լինել Թուրքիայի հետ նույն կողմում, որը, նրա պնդմամբ, Սիրիայից հազարավոր վարձկանների է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար:

 

Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Հարցին, թե արդյոք իր երկիրը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ՝ Փաշինյանը դառնությամբ է պատասխանում. «Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:

 

Վերջին տասնամյակում Իսրայելն սկսեց գլխավորել Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ցանկը, որին հաջորդում են Ռուսաստանը և Բելառուսը: Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից` ելնելով Իրանի սահմանին վերջինիս ունեցած ռազմավարական դիրքից և այն փաստից, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների ծանրակշիռ մասը:

 

Իսրայելի կապերը Հայաստանի հետ, որը սերտ հարաբերություններ ունի հարևան Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ջերմացել էին և դեսպանին հետ կանչելուց առաջ դրանք կարելի էր որակել որպես «ջերմ»:

 

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը հակամարտության մեջ խիստ բարդացրել է իրավիճակը: «Նրանց ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար: Իրանը ևս հայտարարել է, որ այն դիտում է որպես սպառնալիք: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ դա սպառնալիք է համարում»:

 

Հայաստանի վարչապետն ասում է, որ մինչ այս միայն անուղղակի ապացույցներ կային, որ Թուրքիան հավաքագրում է սիրիացի վարձկանների` Ադրբեջանում կռվելու համար: Այժմ կան կոնկրետ ապացույցներ, քանի որ վերջերս երկու վարձկաններ են գերեվարվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից:

 

 

«Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել և ասել, որ ինքն ապրում էր Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական շրջաններում, փախստականների ճամբարում: Նա պատմել է, թե ինչպես և որտեղ են իրեն հավաքագրել, ինչպես են նրանք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով առանց հարցաքննվելու կամ ստուգվելու»: Նիկոլ Փաշինյանը հավելում է, որ Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններին խոստացվել է ամսական 2000 ԱՄՆ դոլար:

 

Վարչապետն ասում է, թե ինչու է այս իրավիճակը հատկապես վտանգավոր, և ինչու պետք է միջազգային հանրությունը հաշվի առնի և քայլեր ձեռնարկի դրա դեմ: Ն. Փաշինյանը նշում է, որ դա թուրքական նոր գործելաոճն է՝ նրա խոսքով, «մեխանիզմը», որով փորձ է արվում «վերականգնել Օսմանյան կայսրությունը, որքան էլ դա տարօրինակ հնչի»:

 

Այդ «մեխանիզմը», այն է՝ Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններում վարձկանների հավաքագրումը Անկարայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով, արդեն կիրառվել է Լիբիայում, այժմ կիրառվում է Լեռնային Ղարաբաղում, «և ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդ անգամ»:

 

«Սա բոլորովին նոր մեխանիզմ է, որը կիրառվում է և կարող է գործի դրվել տարբեր տեղերում և տարբեր ձևերով», քանի դեռ միջազգային հանրությունը չի արձագանքել:

 

«Ես ուրախ եմ, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երևույթին և իրերը կոչում են իրենց անուններով՝ հասկանալով, թե դա ինչ սպառնալիք է միջազգային խաղաղության և կայունության համար», - ասում է ՀՀ վարչապետը:

 

Ն. Փաշինյանը նշում է, որ «միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Վարձկանները մասնակցում են այդ պատերազմին: Եվ այդ հիբրիդային պատերազմը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին տեսնում ենք Վիեննայում կամ Նիցցայում՝ Ֆրանսիայում», որոնք վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախներ դարձան:

 

«Աշխարհը պետք է արձագանքի Թուրքիայի այս նոր գործողություններին և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր եղանակը կօգտագործի նաև այլուր», - կանխատեսում է նա:

 

«Իսրայելն ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյոք ինքը այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում դեմ Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյոք դա հարմա՞ր դիրքավորում է իր համար: Եթե դա այդպես է, Աստված իր հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ»:

 

Փաշինյանն ասում է, թե Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:

 

 

Հարցին, թե արդյոք նա այդպիսով նախազգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան կհավաքագրի սիրիացի վարձկաններին՝ դեպի Երուսաղեմ արշավելու համար՝ վարչապետը պատասխանում է, որ ինքը չի նախազգուշացնում որևէ կոնկրետ բանի մասին, այլ նկատի ունի համապատասխան «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի» ստեղծումը և միջազգային անվտանգության համակարգում գոյացած բացերը: Եվ եթե կան բացեր, միջանցքներ ու սողանցքներ, ապա ինչ-որ մեկը կփորձի անցնել այդ միջանցքներով: Եվ պարտադիր չէ, որ դա լինի մեկ կամ երկու առանձին վերցրած տարածքում: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր հնարավոր ուղղություններով»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակման հնարավորություններըՀայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակման հնարավորությունները
Երևանում քննարկվել են ՀԱԵ և ՌՈւԵ համագործակցության հարցերԵրևանում քննարկվել են ՀԱԵ և ՌՈւԵ համագործակցության հարցեր
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է թենիսիստների պատրաստման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է թենիսիստների պատրաստման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքինՌուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին
Երևանում է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության պատվիրակությունըԵրևանում է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության պատվիրակությունը
ՀԱԵ-ում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի պատմական կեղծիքների տարածմանն օտարերկրյա դիվանագետների մասնակցության առնչությամբՀԱԵ-ում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի պատմական կեղծիքների տարածմանն օտարերկրյա դիվանագետների մասնակցության առնչությամբ
Հայաստանի  պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի  պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի վարչապետը Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
"Ուժեղ Հայաստանը" նոր մամուլի քարտուղար ունի
Հայաստանի և ԱՄՆ զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրելՀայաստանի և ԱՄՆ զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել
Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների կինոփառատոնՄեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների կինոփառատոն
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության շուրջ քննարկումները
Վրաստանի վարչապետը Հայաստանի ՆԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը վերահաստատել է Թբիլիսիի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանըՎրաստանի վարչապետը Հայաստանի ՆԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը վերահաստատել է Թբիլիսիի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը
Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան»՝  անձամբ ծանոթանալու հայկական հնագույն ձեռագրերինՄագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան»՝  անձամբ ծանոթանալու հայկական հնագույն ձեռագրերին
Երևանում քննարկվել են հայ-էստոնական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԵրևանում քննարկվել են հայ-էստոնական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ընդդիմադիր․ Թուրքական ռազմական ագրեսիայի սպառնալիքը շարունակում է գոյություն ունենալԸնդդիմադիր․ Թուրքական ռազմական ագրեսիայի սպառնալիքը շարունակում է գոյություն ունենալ
ԱԺԲ․ Գանձասարի հայկական ինքնությունը կեղծելուԱդրբեջանի փորձերը չեն կարող փոխել նրա իրական ծագումն ու պատկանելությունըԱԺԲ․ Գանձասարի հայկական ինքնությունը կեղծելուԱդրբեջանի փորձերը չեն կարող փոխել նրա իրական ծագումն ու պատկանելությունը
Հայաստանը վավերացրել է միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և անցկացման կարգի մասին պայմանագիրըՀայաստանը վավերացրել է միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և անցկացման կարգի մասին պայմանագիրը
«Արցախ» միություն․ Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական կորպուսի այցը բռնազավթված Արցախ ԼՂՀ հայկական ինքնության ժխտման գործիք է«Արցախ» միություն․ Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական կորպուսի այցը բռնազավթված Արցախ ԼՂՀ հայկական ինքնության ժխտման գործիք է
Երեւանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների եւ ճգնաժամերի կառավարման տնօրինության պատվիրակությունըԵրեւանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների եւ ճգնաժամերի կառավարման տնօրինության պատվիրակությունը
Պատգամավոր․ Ռուսական ռազմակայանը մեզ պետք չէ, բայց եթե այն պետք է Ռուսաստանին, դա քննարկման առարկա էՊատգամավոր․ Ռուսական ռազմակայանը մեզ պետք չէ, բայց եթե այն պետք է Ռուսաստանին, դա քննարկման առարկա է
Սյունիքի բնակավայրերից մեկում խմելու ջրում գերազանցվել է սնդիկի թույլատրելի մակարդակըՍյունիքի բնակավայրերից մեկում խմելու ջրում գերազանցվել է սնդիկի թույլատրելի մակարդակը
Ընդդիմադիր․ Հայաստանին պարտադրվում է սողացող կապիտուլյացիա, և այդ նպատակի հաջող իրագործման համար չեզոքացվում են առանցքային ընդդիմադիր ուժերի առաջնորդներըԸնդդիմադիր․ Հայաստանին պարտադրվում է սողացող կապիտուլյացիա, և այդ նպատակի հաջող իրագործման համար չեզոքացվում են առանցքային ընդդիմադիր ուժերի առաջնորդները
Ընդդիմադիր գործիչ․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը պայմանավորված է երկրի առջև ծառացած մարտահրավերներովԸնդդիմադիր գործիչ․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը պայմանավորված է երկրի առջև ծառացած մարտահրավերներով
Արամ Ա․ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» հետևում, թե ինչպես են հայկական եկեղեցիներն ու մշակութային հուշարձանները վերածվում ալբանական կառույցներիԱրամ Ա․ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» հետևում, թե ինչպես են հայկական եկեղեցիներն ու մշակութային հուշարձանները վերածվում ալբանական կառույցների
Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել համայնքների խոշորացման գործընթացըՀայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել համայնքների խոշորացման գործընթացը
Վարդգես Սուրենյանցի «Մերժվածը» գլուխգործոցը 130 տարի անց վերադառնում է ՀայաստանՎարդգես Սուրենյանցի «Մերժվածը» գլուխգործոցը 130 տարի անց վերադառնում է Հայաստան
Սիսիանի այգում գտնվող 10-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքի սեփականությանըՍիսիանի այգում գտնվող 10-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքի սեփականությանը
Դատախազության միջամտության արդյունքում Վանաձորի Գրանտ Մաթևոսյանի այգում գտնվող 13-րդ հողակտորը վերադարձվել է համայնքի սեփականությանըԴատախազության միջամտության արդյունքում Վանաձորի Գրանտ Մաթևոսյանի այգում գտնվող 13-րդ հողակտորը վերադարձվել է համայնքի սեփականությանը
Քոչարյանի գործով փաստաբանը. Հայաստանում սպառվել են երկրում ամենաթողությունը կանխելու բոլոր միջոցներըՔոչարյանի գործով փաստաբանը. Հայաստանում սպառվել են երկրում ամենաթողությունը կանխելու բոլոր միջոցները
Հայաստանում կառավարության անդամների երդման տեքստը կթարմացվիՀայաստանում կառավարության անդամների երդման տեքստը կթարմացվի
Արցախում էթնիկ զտումից հետո այս տարածաշրջանում նկատվում են մշակութային ցեղասպանության դրսևորումներԱրցախում էթնիկ զտումից հետո այս տարածաշրջանում նկատվում են մշակութային ցեղասպանության դրսևորումներ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Հայ քաղաքագետը բացահայտել է Հաջիևի ստերը և օկուպացված Արցախում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին մոլորեցնելու փորձերըՀայ քաղաքագետը բացահայտել է Հաջիևի ստերը և օկուպացված Արցախում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին մոլորեցնելու փորձերը
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորը խորհրդարանում անսովոր ակցիա է անցկացրել«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորը խորհրդարանում անսովոր ակցիա է անցկացրել
Գեներալ Լևոն Մնացականյանն իր 61-ամյակը նշում է Բաքվի գերության մեջԳեներալ Լևոն Մնացականյանն իր 61-ամյակը նշում է Բաքվի գերության մեջ
Ընդդիմադիր գործիչ․ հայկական կողմը պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և պատմական ժառանգության պահպանման հարցըԸնդդիմադիր գործիչ․ հայկական կողմը պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և պատմական ժառանգության պահպանման հարցը
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե․ դիվանագիտական այցերը չպետք է դառնան էթնիկ զտումների նորմալացման գործիքԱրցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե․ դիվանագիտական այցերը չպետք է դառնան էթնիկ զտումների նորմալացման գործիք
ԱԺ նախագահը ընդդիմադիր պատգամավորին մեղադրել է «հիմար» կատակ հնչեցնելու մեջԱԺ նախագահը ընդդիմադիր պատգամավորին մեղադրել է «հիմար» կատակ հնչեցնելու մեջ
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Փաշինյանը Հայաստանի հրեական համայնքին շնորհավորել է Ռոշ հա-Շանայի կապակցությամբՓաշինյանը Հայաստանի հրեական համայնքին շնորհավորել է Ռոշ հա-Շանայի կապակցությամբ
«Tour of Armenia»-ում առաջին տեղը զբաղեցրեց իտալացի հեծանվորդ Սիմոնե Ռաչանին«Tour of Armenia»-ում առաջին տեղը զբաղեցրեց իտալացի հեծանվորդ Սիմոնե Ռաչանին
Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայից անցել է 4 տարիԱդրբեջանի՝ Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայից անցել է 4 տարի
Հայաստանում պահպանվում է հրդեհավտանգության բարձր մակարդակըՀայաստանում պահպանվում է հրդեհավտանգության բարձր մակարդակը
Ամերիկացի լրագրողը քննադատել է օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներինԱմերիկացի լրագրողը քննադատել է օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին
Արցախի նախկին պետական պաշտոնյան ՝ օտարերկրյա դիվանագետներին. Դուք չպետք է թույլ տաք ԼՂՀ-ում էթնիկ զտումը վերածել զբոսաշրջային երթուղուԱրցախի նախկին պետական պաշտոնյան ՝ օտարերկրյա դիվանագետներին. Դուք չպետք է թույլ տաք ԼՂՀ-ում էթնիկ զտումը վերածել զբոսաշրջային երթուղու
Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի օմբուդսմենին խնդրել է պատմել Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանությանն ուղղված իր քայլերի մասինԸնդդիմադիր պատգամավորը Հայաստանի օմբուդսմենին խնդրել է պատմել Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանությանն ուղղված իր քայլերի մասին
Կարծիք․ Արմեն Գրիգորյանն ու նրա նմանները Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրելԿարծիք․ Արմեն Գրիգորյանն ու նրա նմանները Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել
Հայաստանի իշխանությունները որոշել են խաղարկել 102-րդ ռուսական ռազմակայանի Հայաստանի իշխանությունները որոշել են խաղարկել 102-րդ ռուսական ռազմակայանի "խաղաքարտը"՝ հանրապետության համար գազի արժեքի հնարավոր թանկացման հարցում
Հայ պատմաբանը խիստ քննադատության է ենթարկել արևմտյան կոալիցիայի դիվանագետների այցն օկուպացված ԱրցախՀայ պատմաբանը խիստ քննադատության է ենթարկել արևմտյան կոալիցիայի դիվանագետների այցն օկուպացված Արցախ
Ծառուկյանը՝ ԱԱԾ նկուղից․ Հայաստանը գտնվում է շատ բարդ պատմական փուլումԾառուկյանը՝ ԱԱԾ նկուղից․ Հայաստանը գտնվում է շատ բարդ պատմական փուլում
Նարեկ Կարապետյան. 2026 թվի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր չորս ուժերը 80 տոկոսով ավելի ձայն են ստացել, քան՝ 2021 թվինՆարեկ Կարապետյան. 2026 թվի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր չորս ուժերը 80 տոկոսով ավելի ձայն են ստացել, քան՝ 2021 թվին
Հայ փորձագետ․ TRIPP-ն ու եվրաինտեգրումն անհամատեղելի ենՀայ փորձագետ․ TRIPP-ն ու եվրաինտեգրումն անհամատեղելի են
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալը ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորում շրջանակում պատմել է COP17-ին երկրի նախապատրաստվելու մասինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալը ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորում շրջանակում պատմել է COP17-ին երկրի նախապատրաստվելու մասին
Պակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահինՊակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին
Ամերիաբանկը 4Future banking խորհրդաժողովում ներկայացրել է հաճախորդների սպասարկման ոլորտի տեխնոլոգիական լուծումներըԱմերիաբանկը 4Future banking խորհրդաժողովում ներկայացրել է հաճախորդների սպասարկման ոլորտի տեխնոլոգիական լուծումները
Լիբանանի նախագահը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններըԼիբանանի նախագահը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
Հայաստանի պաաշտպանության փոխնախարարն ու Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանի պաաշտպանության փոխնախարարն ու Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է երկրում կանաչ ֆինանսավորման զարգացման հեռանկարներըՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է երկրում կանաչ ֆինանսավորման զարգացման հեռանկարները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները