


Արմինֆո. Արցախի երկու ազգային հերոսներ են զոհվել Հայրենիքի պաշտպանության ժամանակ։ Այսօր Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների ցուցակում են Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և գնդապետ Սերգեյ Շաքարյանի անունները։ Երկուսն էլ "Արցախի հերոս" կոչումների էին արժանացել այս տարվա հոկտեմբերի սկզբին։
Այսօրվա ցուցակում տասնմեկ զինվորականների անուն կա։ Թշնամու ագրեսիան հետ մղելու ժամանակ զոհված հայորդիների ընդհանուր թիվը մոտենում է 1200-ի։


