Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը մշտադիտարկում է իրականացնում հրապարակումների նկատմամբ, հիմնականում, սոցիալական ցանցերում: Այն կոչերի և հրապարակումների նկատմամբ, որոնք իրենց մեջ պարունակում են վարչական իրավախախտում, անմիջապես իրականացվում են համապատասխան միջոցառումներ։ Այդ մասին նոյեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Ինչ վերաբերում է պետական կարգը տապալելու կոչերին, ապա, ինչպես նկատել է փոխոստիկանապետը, համապատասխան միջոցառումները քրեական գործերի շրջանակներում իրականացնում են իրավապահ այլ մարմիններ' ի դեմս դատախազության և Ազգային անվտանգության ծառայության: Արա Ֆինանյանը նշել է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում հստակ գրված է, թե սոցիալական ցանցերում ինչ հրապարակումների կամ գրառումների դեպքում կարելի է վարչական վարույթ հարուցել: Այսօրվա դրությամբ նման դեպքերն ավելի քան 300 են, որոնց մեկ երրորդը բաժին է ընկնում զանգվածային լրատամիջոցներին։
Նշենք, որ այսօր Արա Ֆիդանյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, նշել է, որ պետբյուջեի նախագծում մշակվել եւ ներկայացվել են նպատակային ցուցանիշներ ոստիկանության գործունեության վերջնական արդյունքը գնահատելու համար: Նա, մասնավորապես, կարևորել է ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացումը։ Եթե 2019 թվականին հասարակական վստահության մակարդակը կազմում էր 30 տոկոս, ապա արդեն 2022 թվականին այն պետք է հասնի 60 տոկոսի ։ Հանցագործությունների բացահայտման մակարդակը 2019 թվականին կազմել է 58 տոկոս, բայց արդեն 2022 թվականին այդ ցուցանիշը պետք է հասնի 62 տոկոսի: Ավելի լատենտային հանցագործությունների բացահայտման մակարդակը 2019 թվականին կազմել է 7,9 տոկոս, 2022 թվականին այդ ցուցանիշը պետք է աճի մինչեւ 8,1 տոկոս: Լուրջ ՃՏՊ-ների թիվը 2019 թվականին կազմել է 0,33 տոկոս, իսկ 2022 թվականին պետք է հասնի 0,3 տոկոսի ։