


Արմինֆո. Արդեն երրորդ օրն է՝ թշնամու կողմից ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառման հետևանքով այրվում են համայնքային անտառային զանգվածներ, որոնց մակերեսը կազմում է 150 հա: Այս մասին հաղորդքւմ է Արցախի ԱԻՊԾ մամուլի ծառայությունը:
Նաև հաղորդվում է, որ հակառակորդը մշտական թիրախում է պահում Ննգի գյուղն ու մոտակա տարածքները: Բարեբախտաբար, այսօրվա կրակոցների ընթացքում հնարավոր է եղել խուսափել մարդկային կորուստներից։


