


Արմինֆո. Հայաստանի իրավապահ մարմինները պետք է խիստ միջոցներ ձեռնարկեն թշնամու ջրաղացին ջուր լցնողների նկատմամբ։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ երկրի 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով ՝ այսօր իրեն ընդդիմադիր քաղաքական գործիչ համարող Արթուր Ղազինյանը հաղորդագրություն է տարածել այն մասին, թեր հայկական բանակը պատերազմի արդյունքում, իբր, կորցրել է վերահսկողությունը հսկայական տարածքների նկատմամբ։ Հետագայում նա, ճիշտ է, հեռացրջել է այդ հաղորդագրությունը, բայց այն արդեն սկսել է շրջանառվել ինտերնետում։ "Հետաքրքիր է, թե այդ ինչ տարածքների մասին է խոսում Պարոն Ղազինյանը"- հարց է տվել Անդրանիկ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ սպարապետ Վազգեն Սարգսյանը նման գրողների օձիքից բռնում էր, տանում Օմարի լեռնանցք և ցույց տալիս, որ "մենք այնտեղ ենք"։ Նրանց, ովքեր նման հայտարարություններ են անում, նույնպես պետք է տանել մարտական գործողությունների վայր, որպեսզի նման գրառումներ անեն այնտեղից։
"Եվ ոստիկանությունը, և ԱԱԾ-ն պետք է ամենակոշտ ձևով արձագանքեն այդ հրապարակումներին։ Մեր զինվորն այնտեղ է հերոսության օրինակներ է ցուցադրում, իսկ այստեղ զինվորի վրա ստվեր գցող գրչակներ են նստած։ Այդպես չպետք է լինի ։ Այդ մարդիկ պետք է պատասխանատվություն զգան", - հայտարարել է պատգամավորը ։


