


Արմինֆո. Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Արմինֆո-ի թղթակիցը, հավաքվածները միջազգային կառույցներին կոչ են արել ուշադրություն դարձնել ադրբեջանաթուրքական հանցագործություններին։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ Թուրքիայի ղեկավարությունը վարձկաններին 100 դոլար է խոստանում յուրաքանչյուր սպանված հայ զինվորի գլխի համար, մինչդեռ ողջ աշխարհը ցավակցական ուղերձներ է հղում Եվրոպայում մեկ մարդու գլխատման կապակցությամբ:
Ցուցարարները հայտարարել են, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ են իրականացնում, Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կիրառելով արգելված զենք, այդ թվում ՝ քիմիական ֆոսֆորային զենք:
"Այն դեպքում, երբ Ադրբեջանը նման հանցագործություններ է իրականացնում, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը փակ ձևաչափով այդ տեղեկատվությունը դնում է սոցցանցերում, նման հրապարակումը կարող են տեսնել միայն մի քանի "ընկերներ": Դա դարի խայտառակություն է ՝ գտնվելով մեր հողի վրա աչք փակել նման խնդիրների վրա", - ընդգծել են ցուցարարները։
Ցուցարարները նաև նշել են, որ այդ կառույցին չի ներվի հայ զինվորների մահը։ "Մենք պահանջելու ենք, որ ՄԱԿ-ը արձագանքի Արցախում կատարված պատերազմական հանցագործություններին։ Մենք կմնանք այստեղ, մինչեւ դեսպանը չհասկանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդրի գրանցումն է ու տեղեկատվության փոխանցումը ՄԱԿ գլխավոր ասամբլեային", - հայտարարել են ցուցարարները: Նրանք արգելափակել են գրասենյակի մուտքը, քանի դեռ Շոմբի Շարփը իրենց չի ընդունել ։


