


Արմինֆո. Իրանը լուրջ մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններում ահաբեկիչների ներկայության կապակցությամբ ։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
<Բացի Իրանի ԱԳ նախարարից, Աբաս Արաքչին (ղարաբաղյան հակամարտության գծով Իրանի հատուկ դեսպանորդ-խմբ.) իր տարածաշրջանային շրջագայության ընթացքում Բաքվին, Երեւանին, Մոսկվային եւ Անկարային նախազգուշացրել Է երկրի հարավային սահմաններում ահաբեկիչների ներկայության մասին, մյուս կողմերը հերքել են այդ հարցը, սակայն մենք դեռ մտահոգված ենք>, - հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը ՝ նշելով, որ Թեհրանը որեւէ մեկի նկատմմաբ այդ հարցի շուրջ նրբախնդրություն չի ցուցաբերի։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի նախաձեռնությանը ՝ Հաթիբզադեն հավելել է, որ Իրանը, որպես հարեւան երկիր, ծրագիր է պատրաստել գործող փաստերի հիման վրա, սակայն որոշումը պետք է կայացնեն հակամարտության մեջ ներգրավված կողմերը: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային մակարդակով հետեւում է այդ հարցերին:


