


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը պետք է քննարկվի հակամարտության բոլոր կողմերի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ։
Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը Ղարաբաղում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու մասին ԱՄՆ-ի գաղափարի մասին ամբողջական տեղեկատվություն չունի։ Նա նաեւ հավելել է, որ նման հարցերը պետք է լուծվեն հակամարտության բոլոր կողմերի հետ երկխոսության միջոցով:
<Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցությունների ընթացքում>, - ընդգծել է նա, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ ՕԲրայենը հայտարարել էր, որ Սպիտակ տունը մշակում է Սկանդինավիայից Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր տեղակայման գաղափարը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցների ընթացքում հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակում ամենաընդունելի տարբերակը կլիներ ռուս խաղաղապահների մուտքը հակամարտության գոտի:


