
Արմինֆո. Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնալիք Է Ռուսաստանին, ընդհանուր առմամբ ռուսական իմիջին ու հեղինակությանը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը։
<Այս առումով, իմ համոզմամբ, հաշվի առնելով իր տարածաշրջանային լծակները՝ Մոսկվան պետք է էապես բարձրացնի իր դերը Արցախի շուրջ ընթացող ռազմական գործողությունների դադարեցման և իրավիճակի խաղաղ կարգավորման գործում>, - ընդգծել է նա:
Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ՝ փորձագետը դրանք գնահատել է՝ որպես բանակցային իրողություններին լիովին համապատասխան: Նրա կարծիքով ՝ Մոսկվան առնվազն այս փուլում շարունակում է աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ՝ Մինսկի խմբի շրջանակներում։ Սակայն, արդեն հակամարտության կողմ դարձած Թուրքիան զուգահեռաբար ձգտում է մասնակցել նաև բանակցային գործընթացին, ինչը, Սկակովի գնահատմամբ, էապես բարդացնում է բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ։
Ընդ որում, Մոսկվան, փորձագետի կարծիքով, չի կարող անտեսել Թուրքիային՝ հատկապես Մոսկվայի և Անկարայի միջև շփումների արդյունքում հակամարտության գոտում իրավիճակի նկատմամբ որևէ վերահսկողություն ձևավորելու լույսի ներքո ։ Այս առումով Սկակովը ուշադրությունը հրավիրել է երկու երկրների նախագահների միջև Արցախի վերաբերյալ քննարկումների հաճախակիացման վրա՝ համանման Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակի քննարկմանը։
Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գոյություն ունեցող ձեւաչափի փոփոխության հեռանկարները ՝ փորձագետը դրանք գնահատել է բավական ցածր ։ Նրա կարծիքով, այդ ձևաչափը պահպանելու Երեւանի եւ Մոսկվայի փոխադարձ շահագրգռվածության տպավորություն է ստեղծվում։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ գործընթացը հերթական պայմանական <Աստանայի> ձեւաչափի վերածելու Անկարայի բոլոր փորձերը չեն հաջողվում։
<Այդուհանդերձ, համանախագահներին նույնպես չի հաջողվում բանակցություններ վարել։ Առաջին հերթին ՝ ռազմական գործողությունների եւ դրանց ուղեկցող կողմերի հայտարարությունների պատճառով։ Այս ֆոնին Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնումը կանխելու ուղղությամբ, ինչում Մոսկվան ոչ մի կերպ շահագրգռված չէ ։ Իսկ խաղաղապահների տեղակայման հարցում կոնսենսուս չկա ոչ միայն կողմերի, այլև՝ միջնորդների միջև ։ Մնում է միայն ակնկալել այնպիսի համաձայնությունների ձեռքբերում, որոնք թույլ կտան հրադադարը հնարավոր դարձնել>, - ամփոփել է ռուս փորձագետը ։