Արմինֆո.Իրանը գրեթե վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցում են նաև ահաբեկիչներ։ Այդ մասին ԻԻՀ պետական հեռուստատեսությանը հարցազրույցում հայտարարել է երկրի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Իրանի արտգործնախարարի համոզմամ, ահաբեկիչների, մասնավորապես՝ ԻԼԻՊ-ի մնացորդների տեղափոխումը հակամարտության տարածաշրջան ոչ մեկի շահերից չի բխում։ Նա հավելել է, որ իր վերջին բանակցությունների ընթացքում Իրանը Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի իշխանություններին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղ ահաբեկչական խմբերի տեղափոխման եւ ներկայության մասին եւ ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նման բան չի հանդուրժի:
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այժմ այդ ահաբեկիչները Իրանի սահմաններին չեն գտնվում, սակայն երկրի սահմաններից դուրս նրանց ներկայության հավանականությունը նախկինի պես բարձր է: