Արմինֆո.Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից Ավետարանոց-Սղնախ հատվածում ոչնչացվել է ավտոտեխնիկա, այլ ոչ թե թշնամու զրահատեխնիկա: Այսպիցի պարզաբանում է տվել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
"Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում».-ժողովուրդ ջան, խոսքը ավտոտեխնիկայի մասին է, ոչ թե զրահատեխնիկայի", - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, գիշերը ՊԲ ստորաբաժանումները թիրախային կրակ են բացել հակառակորդի դիրքերի ուղղությամբ, որը փորձել է մոտ 10 միավոր տեխնիկայի օգնությամբ դուրս գալ Ավետարանոց-Սղնախ հատված, սակայն հետ է շպրտվել և կրել մեծ կորուստներ: