


Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումը Ռուսաստանի ղեկավարությանը։
Ինչպես ասել Է Զախարովան "Ռոսիա 24" հեռուստաալիքին տված հարցազրույցում, ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Մոսկվան կկատարի Երեւանի հանդեպ դաշնակցի իր պարտավորությունները, եթե ռազմական սպառնալիք բխի Հայաստանի տարածքի հանդեպ:
<Այդ դիրքորոշումը հնչեցվել է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ ։ Ինչ վերաբերում է օգնության հստակ ձեւաչափերին, ապա այդ հարցը կքննարկվի լրացուցիչ>․ - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի այս կոչին ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օժանդակություն, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։



