


Արմինֆո. Ռուսաստանն արձագանքել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետ կապված աջակցություն ցուցաբերելու Հայաստանի դիմումին։
Այսպես, Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. <Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի կապակցությամբ՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը իր անվտանգության ապահովման համար, հաստատում ենք ՌԴ-ի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ հիմք ընդունելով 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը։ Այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ՝ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի նկատմամբ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում։
Պայմանագրի համաձայն ՝ Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք ։ Կրկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կրակի անհապաղ դադարեցման, լարվածության թուլացման և սուբստանտիվ բանակցությունների վերադառնալու կոչ ենք անում ՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով>:



