


Արմինֆո. Եվրոպական Միությունը լրացուցիչ 400 հազար եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում ռազմական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչության անհետաձգելի պահանջները բավարարելու համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել Է ԵՄ հակաճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լեռնաչիչը (Janez Lenarcic)։
<Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, որոնք արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքը>, - գրել է նա:


