Արմինֆո.Ռուսաստանը բոլոր ուժերով փորձում է խուսափել Արցախում ընթացող պատերազմի՝ ռուս-թուրքական հակամարտության վերածվելուց։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
<Ի տարբերություն Մոսկվայի, Էրդողանը, իր սովորության համաձայն, գտնվում է նոր հակամարտությունների մշտական որոնման մեջ ։ Ռուսաստանն ու Թուրքիան մնում են հակառակորդներ, և ժամանակի ընթացքում նրանց դիմակայությունը միայն կխորանա ։ Այնուամենայնիվ, նրանց միջև կան նաև ընդհանուր շահեր, մասնավորապե՝ Սիրիայում։ Սակայն, մեր տարածաշրջանում Մոսկվայի եւ Անկարայի հակառակ դիրքորոշումներին այդ շահերը չեն վերացնում։ Եվ կարծում եմ, որ հենց Կովկասը կհանգեցնի այդ աշխարհաքաղաքական հակասությունների ուժեղացմանը>, - ընդգծել է նա ։
Ակադեմիկոսի գնահատականներով ՝ Էրդողանն արդեն հասել է Հարավային Կովկասում Թուրքիայի՝ ռուսականին հավասար ազդեցությանն ու կարգավիճակին ։ Իսկ դրա հիմնական նպատակը սեփական ազդեցության ցուցադրումն է ՝ Արցախի բանակցային գործընթացին մասնակցելու նպատակով ։ Սակայն, ի պատասխան Անկարայի այդ հավակնությունների, Մոսկվան արդեն հայտնել է իր հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին ։ Վերջինս, ըստ Սաֆրաստյանի, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը չի ցանկանում հանդես գալ՝ որպես Թուրքիայի գործընկեր առանձին բանակցային գործընթացում։
Ընդ որում, Արցախի շուրջ առկա իրավիճակը, թուրքագետի կանխատեսմամբ, Էրդողանի ջանքերի մի մասն է <Մեծ Թուրան> ստեղծելու պանթուրքիստական ծրագրի իրականացման ուղղությամբ ։ Եվ Էրդողանի <Արդարություն և զարգացում> կուսակցության ՝ <Ազգայնական շարժում> պանթուրքիստական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հետո Էրդողանի պանթուրքիստական նկրտումները միայն ուժեղացան ։
Պանթուրքիզմին զուգահեռ Էրդողանի մոտ, ըստ Սաֆրաստյանի, դրսևորվում են նաև պանիսլամիստական նկրտումներ ։ Դա երևում է այն բանից, որ նա փորձում է իսլամական աշխարհում իր հեղինակությունը բարձրացնել հնարավորինս, հանդես գալ որպես իսլամական աշխարհի առաջնորդ: <Այս ամենը, բնականաբար, դուր չի գալիս Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային, այլ արաբական երկրների, ինչն արտահայտվում է Թուրքիայի հետ նրանց հարաբերությունների սրմամբ>, - ամփոփել է ակադեմիկոսը: