Արմինֆո. Կրեմլում ընդգծում են, որ Ղարաբաղում խաղաղապահներ կարող են տեղակայվել՝ բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքը մեջբերում է <ՌԻԱ Նովոստին>։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը կարող էր ելք դառնալ ստեղծված իրավիճակից եւ կոչ էր արել ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային աջակցել Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ջանքերին:
<Մենք արդեն բազմիցս պատասխանել ենք նմանատիպ հարցերին ։ Ցանկացած խաղաղապահ հակամարտության գոտի է մտցվում՝ բացառապես երկու կողմերի համաձայնությամբ>, - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում նրան, որ Փաշինյանը կողմ է արտահայտվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը։