Արմինֆո.Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նիստին։
ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբերի պետերի հերթական տեղի է ունենալու այսօր Սամարղանդում (Ուզբեկստան)՝ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
<Նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունների, ինչպես նաեւ ԱՊՀ Գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունների մասնակցությունը>,- նշված է հաղորդագրության մեջ։
<ԱՊՀ անդամ երկրների զինվորական պատվիրակությունների ղեկավարները քննարկելու են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում փոխադարձ շահեր ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ>,- հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։