Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում հնարավոր խաղաղապահ մեխանիզմը կարող է ներառել միայն նրանց, ովքեր չեզոք դիրք են զբաղեցնում, <ՌԻԱ Նովոստի> - ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
<Ինչ կարելի է ընդգծել հենց սկզբից. ցանկացած խաղաղապահ մեխանիզմ չի կարող ներառել նրանց, ովքեր խոսքով եւ գործով գործում են ոչ թե չեզոք, այլ՝ որպես հակամարտության կողմ>, - ասել է Մնացականյանը:
Նրա խոսքով ՝ <խաղաղապահ գործողությունը միշտ եղել է հիմնարար սկզբունքների մի մասը եւ, հետեւաբար, հակամարտությունների կարգավորման կարեւոր բաղադրիչը>: <Այս փուլում դժվար է առաջարկել խաղաղապահ գործողության հետ կապված պահանջների սպառիչ ցանկ>, - նշել է նա:
Այսպես է նա պատասխանել հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է քննարկել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը և ինչ պայմաններով: